Ճապոնացին 25 հազար դոլարի գիրք է գողացել գրադարանից
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 61-ամյա մի տղամարդու, ով 25.000 դոլար ընդհանուր արժողությամբ 1100-ից ավելի գրքեր է գողացել գրադարանից, հայտնում է abcnews-ը:
Միցուկա Սիուզուն ձերբակալվել էր այս տարվա հունիսին մի քանի գրքեր գողանալու մեղադրանքով, սակայն նրա բնակարանը խուզարկելու ժամանակ իրավապաները 1170 գողացված գրքեր են հայտնաբերել:
Տղամարդն անկեղծորեն պատմել է, որ գողության այդ արտասովոր ձևով է զբաղվել վերջին 7 տարիների ընթացքում, իսկ դրա պատճառը մեծ սերն է դեպի գրքերը:
«Ես սիրում եմ գրքերը և վայելու եմ դրանք ոչ միայն կարդալիս, այլ նաև այն ժամանկ, երբ դրանք պարզապես կողքիս են»,- ասել է ճապոնացին:










