«Killdim փրոդաքշըն»-ն Ադրբեջանի «հերոսի» մասին մուլտֆիլմ է նկարահանել (տեսանյութ)
«Killdim փրոդաքշըն»-ը Հունգարիայի կողմից Բաքվին արտահանձնած ու վերջինիս ղեկավարության կողմից ներման արժանացած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի մասին մուլտֆիլմ է նկարահանել: Մուլտֆիլմի սկզբում հեղինակները «շնորհակալություն» են հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդար օղլի Ալիևին տրամադրած նյութի համար:
«Killdim փրոդաքշըն»-ը տարբեր առիթներով նշել է, որ նրանց մուլտիպլիկացիոն գործունեությունը հակաադրբեջանական չէ. այն ուղղված է կոնկրետ քաղաքական գործիչներին ու նրանց գործունեությանը:
Հիշեցնենք, որ 2004թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Սաֆարովը կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ.-ի ապրիլին նա հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ այս տարվա օգոստոսի 31-ին արտահանձնվել Բաքվին, որտեղ արժանացել էր նախագահ Իլհամ Ալիևի ներմանը: «Հերոսին» շնորհվել էր մայորի կոչում, 8 տարվա կուտակված աշխատավարձ և բնակարան:










