Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1600 կրակոց

14:55 • 08.09.12

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

 

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից.« ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ սադրիչ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն»: