Լավրովն ու Քլինթոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վլադիվոստոկում անցկացվող Ասիական- Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում անցկացված հանդիպման ժամանակ, այլ հարցերից զատ, քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:
Ինչպես հայտնում է REGNUM-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի, Իրանի միջուկային ծրագրի ու Կորեական թերակղզու շուրջ տիրող իրավիճակը, այնուհետև անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Հանդիպման ժամանակ Լավրովը կոչ է արել վերջ տալ Սիրիայում արյունահեղություններին, նաև ընդգծել, որ այս արաբական երկրի ու Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները բացասաբար են ազդում ռուսական բիզնեսի վրա:










