Մոսկվայում հայ բանվորներ են զոհվել

14:57 • 08.09.12

Մոսկվայի Բուրդենկոյի անվան հոսպիտալի տարածքում սեպտեմբերի 7-ի երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել, հայտնում է Life News-ը:

Մոսկովյան ժամանակով ժամը 10.00-ի սահմաններում 5 բանվորներ ընկել են հոսպիտալի տարածքում գտնվող դիտահորը: Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է փրկել նրանցից միայն մեկի կյանքը:

 


«Ինտերֆաքս» գործակալությունն էլ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին, հայտնում է, որ բանվորներն աշխատել են ստորգետնյա կոլեկտորում: Նրանցից մեկը ջրհորում մեթանի կուտակված գոլորշիները շնչելու հետևանքով կորցրել է գիտակցությունը։ Մնացածները նետվել են նրան փրկելու, սակայն նույնպես կորցրել են գիտակցությունը։

 

Նախնական տվյալներով՝ բոլոր զոհերը Հայաստանից են՝ Ավագյան Գ. Վ. (ծնված 1980թ.), Բիչախչյան Մ.Վ. (1982թ.): Երկուսի տվյալներն անհայտ են: