NASA-ն լուսանկարի տեսքով ներկայացրել է մարսագնացի անցած ճանապարհը

10:12 • 08.09.12

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (ՆԱՍԱ) մի ուշագրավ լուսանկար է հրապարակել, որտեղ ներկայացված է Curiosity մարսագնացի անցած ճանապարհը Կարմիր մոլորակի վրա, գրում է YahooNews-ը:


Լուսանկարն արվել է Մարսի ուղեծրի վրա գտնվող Mars Reconnaissance Orbiter տիեզերանավի միջոցով:


Նկարում պարզ երևում է, թե ինչպես է վեցակնանի Cuiosity-ն մոլորակի վրա շարժվելու ժամանակ իր զիգզագաձև հետքերը թողնում մոլորակի մակերևույթին:


Ավելի վաղ նույն տիեզերանավը լուսանկարել էր Curiosity-ի օգոստոսի 5-ին կատարած պարաշյուտով վայրէջքը Մարսի վրա: Mars Reconnaissance Orbiter տիեզերանավը զինված է բարձր ճշգրտությամբ տեսախցիկով, ինչն էլ հնարավորություն է տալիս նման լուսանկարներ անել:


Curiosity-ն ամենաթանկ նախագիծն է գիտության ոլորտում: Այն Կարմիր մոլորակ է ուղարկվել օգոստոսի 5-ին և պետք է այնտեղ անցկացնի մի քանի տարի:


Գիտնականները հույս ունեն Curiosity-ի փոխանցած տվյալների հիման վրա, ի վերջո, պարզել, թե արդյո՞ք Մարսի վրա կյանք կա, թե ոչ:


 

NASA-ն լուսանկարի տեսքով ներկայացրել է մարսագնացի անցած ճանապարհը