Աշխարհի ամենահին Ford-ը վաճառքի կհանվի աճուրդում
Ամերիկյան հեղինակավոր Ford Motor Company-ն պատրաստվում է իր արտադրած ամենահին մոդելն աճուրդի հանել, գրում է FoxNews-ը:
Աճուրդը կկայանա ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, հոկտեմբերի 11-12-ը:
Կարմիր, 4-տեղանոց Rear Entry Tonneau մեքենան արտադրվել է 1903թ.-ին, որը գնել է հայտնի գործարար Հերբերթ ՄըքՆարին այսօրվա համար ծիծաղելի գնով` 850 դոլարով:
Ի տարբերություն սովորական մեքենաների՝ այս մեկը տարիների ընթացքում արժեզրկվելու փոխարեն արժեվորվել է և 2007 թ.-ին կայացած աճուրդում վաճառվել 693 հազ դոլարով: Այժմ կազմակերպիչները լիահույս են , որ կկարողանան է՛լ ավելի բարձր գնով վաճառել այն:










