Կիսամերկ ուկրաինուհիները տապալել են Բրազիլիայի զորահանդեսի բացումը

16:50 • 08.09.12

Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստները փորձել են խոչընդոտել Բրազիլիայի անկախության 190-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի բացմանը:

 


Կիսամերկ աղջիկները ներխուժել են զորահանդեսի մասնակիցների շարքերը՝ ձեռքերին պահելով «Կանա՛յք, ազա՛տ արձակվեք», «Բրազիլիան՝ բռնության, շահագործման ու առնականության գաղութ» գրություններով պաստառներ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ոստիկանները ձերբակալել են ուկրաինուհիներին:

 

 

FEMEN-ի ակտիվիստները Բրազիլիան անվանում են «համաշխարհային սեքս-տուրիզմի գաղութ» և պահանջում «իրական, այլ ոչ տիկնիկա-դիմակահանդեսային անկախություն բոլոր բրազիլուհիների համար»: