Չինաստանի Յանցզի գետը տարօրինակ կերպով կարմրել է (լուսանկարներ)

09:28 • 08.09.12

Չինաստանի ամենախոշոր, իսկ աշխարհում իր երկարությամբ երրորդը համարվող Յանցզի գետը անհայտ պատճառով ալ կարմիր գույն է ստացել, գրում է YahooNews-ը:

 

Գետը հոսում է երկրի ամենակարևոր արդյունաբերական և առևտրային քաղաքներից մեկով` Չոնգհինգով, որի իշխանություններն անգամ պատկերացում չունեն այն պատճառների մասին, որոնք առաջացրել են ջրի գունափոխումը:


Կարմրած գետը գրավել է անցորդների ուշադրությունը, ովքեր կանգ են առել և, կարմիր ջուրը լցնելով շշերի մեջ, իրենց հետ տարել:


Ջրի գունափոխման երևույթը չի անհանգստացրել միայն տեղի ձկնորսներին, ովքեր անկախ դրա տարօրինակ գույնից, սովորականի պես ձուկ են որսացել գետում:


Այժմ լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացվում միջադեպի պատճառները բացահայտելու նպատակով: