Հայտնաբերել են երթուղայինի ուղևորից 6.000 դոլար գողացած կնոջը
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է վեց տարվա վաղեմության հանցագործություն։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 2006 թ. հունվարի 24-ին երթուղային տաքսու մեջ գողացել են ուղևորներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր մոտ 6.000 ԱՄՆ դոլար:
Ըստ Ոստիկանության կայքի՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից բերման է ենթարկել 1962 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը:
Պարզվել է, որ գողությունը կատարել է Գ. Հովհաննիսյանը: Կատարվում է նախաքննություն:










