Հռոմում ինքնաթիռի վթարի պատճառով 2 մարդ է զոհվել
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Չամպինո» օդանավակայանի հարևանությամբ տուրիստական ինքնաթիռ է վթարի ենթարվել, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է Italia-ru.-ն:
Երկտեղանոց Sessna 402 ինքնաթիռն ընկել է գետնին ու անմիջապես այրվել: Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներն ու ոստիկանությունը, որոնք էլ կրակը մարելուց հետո, ինքնաթիռի մնացորդների տակ հայտանբերել են այրված դիակները:
Ինքնաթիռն իրականացնելիս է եղել Բերեշի–Հռոմ չվերթը: Այն վայր է ընկել 167 մետր բարձրությունից: Այդ վայրում գտնվող կայանատեղիիւ 6 աշխատողների հաջողվել է փրկվել նախքան կրակի բռնկումը:










