Ռուսաստանում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին
ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ոստիկանները հատուկ գործողության արդյունքում կարողացել են ձերբակալել Երևան քաղաքի 27-ամյա բնակչին, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության կայքը:
Տեղեկությունների համաձայն, 2010թ. Հայաստանի տարածքում նշյալ անձի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել զենք առևանգելու փաստի առթիվ: Այդ ժամանակ հայ իրավապահներից նա կարողացել էր խուսափել:
Երկու պետությունների միջև տեղեկությունների փոխանակման արդյունքում ՌԴ և Հայաստանի ներքին գործերի աշխատակիցները կարողացել էին հայտնաբերել, որ հանցագործը թաքնվում է Կրասնոդարի երկրամասի և հարևան Ադիգեայի տարածքում:
Համատեղ աշխատանքի շնորհիվ նաև հնարավոր է եղել պարզել, որ նա ստույգ Կրասնոդարի երկրամասում է, որտեղ գտնվելու ժամանակ հասցրել էր ևս մեկ հանցագործություն իրականացնել` գողություն:
Նախօրեին հատուկ գործողության արդյունքում ՌԴ իրավապահները կարողացել են հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացուն ձերբակալել Ադիգեայի Թախթամութի շրջանում:
Ներկայում քննարկվում է նրա Հայաստան արտահանձման հարցը:










