Մելբուռնի կենդանաբանական այգուց փախած փոկը կաթվածահար է արել երթևեկությունը (տեսանյութ)
Ավստրալական Մելբուռն քաղաքի Middle Park կենդանաբանական այգուց փախուստի դիմած փոկն իսկական իրարանցում է առաջացրել փողոցներից մեկում` կաթվածահար անելով երթևեկությունը, գրում է news.com.au-ն:
Կենդանուն վրաերթից փրկելու համար ոստիկանները ստիպված են եղել մեկ առ մեկ կանգնեցենլ բոլոր մեքենաներն ու հեծանիվները: Մինչ այդպիսի խառնաշփոթ էր տիրում, իրարանցման «մեղավորը» հանգիստ պառկել էր ասֆալտի վրա և վայելում էր արևի ջերմությունը:
Ոստիկաններն անվտանգության նկատառումներով անցորդներին նախազգուշացրել են չմոտենալ ազատության մեջ հայտնված կենդանուն, քանի որ այն կարող էր հարձակվել մարդկանց ցրա: Փոկը նույնիսկ կծել է մի ոստիկանի ձեռքը, երբ վերջինը փորձել էր մոտենալ նրան:
Սակայն շուտով տեղ հասած փրկարարները կարողացել են «լեզու գտնել» կենդանու հետ և նրան այգի վերադարձնել:










