Ռուսական «Շկվալ» ստորջրյա հրթիռները կարող են կատարելագործվել (տեսանյութ)

02:22 • 08.09.12

Ռուսական «Ռազմավարական հրթիռային զինատեսակներ» կորպորացիան կարող է ավելացնել ստորջրյա չկառավարվող «Շկվալ» հրթիռի արագությունը և հեռահարությունը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով ընկերության ղեկավար Բորիս Օբնոսովին:


Թե որքան կարելի է բարելավել «Շկվալի» տեխնիկական բնութագրերը, Օբնոսովը չի պարզաբանել:
ՌԴ ՌԾՈւ-ի սպառազինության տակ ներառված «Շկվալ» ստորջրյա հրթիռները կարողանում են մինչև 500 կմ/ժ արագություն զարգացնել և 13 կմ հեռավորության վրա թիրախներ խոցել:


ԽՍՀՄ ՌԾՈւ-ի սպառազինության տակ 1977թ. ներառված հրթիռների փոքր գործողության շառավիղը դրանց հիմնական թերությունն է համարվում, քանի որ գաղտնազերծում է դրանք բաց թողած սուզանավի գտնվելու վայրը:
Դրանց թերություններից է նաև կիրառման փոքր խորությունը` 30 մ:


Ստորջրյա հրթիռին նման հսկայական արագություն զարգացնելու հնարավորություն է տալիս կավիտացիոն խոռոչը (օդային պարկուճը), որի շնորհիվ փոքրանում է ջրի հետ շփումը:

Բացի սուզանավերից «Շկվալը» կարող է բաց թողնվել նաև վերջրյա նավերից կամ ստացիոնար կայաններից: Հրթիռի մարտագլխիկը կարող է լինել ինչպես միջուկային այնպես էլ սովորական:


Մինչև 2005թ. «Շկվալը» աշխարհում իր նմանակը չուներ, սակայն 2005թ. գերմանական Diehl BGT Defence ընկերությունը հայտարարեց իր հրթիռի ստեղծման մասին, որը մոտ 400 կմ/ժ արագություն է զարգացնում ջրի տակ` տեղաշարժվելով օդային պարկուճում:

 

Ռուսական «Շկվալ» ստորջրյա հրթիռները կարող են կատարելագործվել (տեսանյութ)