Հալեպում կառավարական զորքը հետ է մղել ընդդիմադիրների 20 ժամ տևած հարձակումը

21:15 • 08.09.12

Սիրիայի կառավարական զորքերը կարողացել են զինված ըննդիմության հետ ծանր մարտերում անառիկ պահել Հալեպ քաղաքի հյուսիսում գտնվող Խանանո ռազմաբազան, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով բանակի ներկայացուցիչներին:


Բազայի համար մղվող արյունահեղ մարտերը մոտ 20 ժամ են շարունակվել, բանակը գրոհողների դեմ կիրառել է տանկեր և ուղղաթիռներ:


Բազայի պաշտպաններից մեկը նշել է, որ ընդդիմադիր գրոհայինները ցուցաբերել են հազվադեպ համառություն, փորձելով գրավել բազան, որում խոշոր զինապահեստ է:


Կառավարական զորքերը զինված գործողությունների ընթացքում կարողացել են ոչնչացնել գրոհայինների 6 զրահամեքենա, որոնցով նրանք մտադիր էին դուրս բերել բազայում գրաված սպառազինությունը, նշել է զինվորական աղբյուրը:

Ըստ ՄԱԿ–ի պաշտոնական տվյալների` Սիրիայում արդեն 17 ամիս տիրող ներքաղաքական ճգնաժամի հետևանքով մոտ 23 հազար մարդ է զոհվել: