«Մահվան գնդեր» ստեղծած Իրաքի նախկին փոխնախագահը մահվան է դատապարտվել
Իրաքի դատարանը այդ երկրի նախկին փոխնախագահ Տարիկ ալ-Հաշմիին մեղավոր է ճանաչել «մահվան գնդեր» ստեղծելու համար և դատապարտել է մահվան, հայտնում է ABC News-ը:
Նախկին պաշտոնյան առավելագույն պատժաչափի է դատապարտվել հեռակա կարգով:
Իրաքի ներկայիս շիական իշխանությունների սուննի փոխնախագահը մեղադրվում էր «մահվան գնդերի» ստեղծման համար, որոնք բանեցվել էին շիաների և անվտանգության ուժերի դեմ:
Անցած տարվա դեկտեմբերից Ալ-Հաշեմին փախուստի մեջ է. նա գտնվում է Թուրքիայում: Իրաքի օրենքներով դատավճիռը կարող է վերանայվել, եթե պաշտոնյան վերադառնա հայրենիք և կանգնի դատարանի առաջ:










