Սիրիամետ հաքերները կրկին գրոհել են «Ալ Ջազիրա» ալիքի կայքը
Կատարի «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտարարել են, որ հաքերների կողմից կիբեր հարձակման է ենթարկվել հեռուստաալիքի նորությունների ինտերնետային ծառայությունը, այսօր հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսս» գործակալությունը: Չարագործները մի շարք սուտ լրատվական հրապարակումներ են իրականացրել «Ալ Ջազիրա»-ի մոբայլ լրատվական ծառայության միջոցով:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է Syrian Electronic Army կոչվող հաքերների խումբը: Կեղծ նորությունների ցանկում, մասնավորապես հաղորդվել է, որ Կատարի վարչապետի վրա մահափորձ է կատարվել:
Հեռուստաալիքի ղեկավարությունը միջադեպի հետաքննություն է իրականացնում, ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Կատարի իշխանությունները սուր քննադատության են ենթարկում Սիրիայի կառավարության գործողությունները և աջակցում են ապստամբներին, որոնք բաց զինված պայքար են մղում երկրի օրինական իշխանությունների դեմ:
Նախորդ շաբաթ հակերները, ստանալով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի կայքի ադմինիստրատիվ մուտքը, այնտեղ սիրիամետ հայտարարություն էին հրապարակել, նշում է գործակալությունը:










