Սիրիահայ երեխաները արդեն տանն են. «Արմավիա»

16:38 • 09.09.12

Այսօր առավոտյան ժամը ութին Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան» Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա է տեղափոխել Հանքավանի «Լուսաբաց» ճամպարում հանգստացող սիրիահայ 110 երեխաներին, որոնք սիրիական ընդդիմադիրների՝ սեպտեմբերի 3-ից Սիրիայի օդային տարածք մտնող ինքնաթիռներին հարվածելու մասին հայտարարությունից հետո «պատանդի» կարգավիճակում մնացել էին ճամբարում այն բանից, հետո, երբ «Արմավիան» ժամանակավորապես դադարեցրել էր Սիրիա չվերթները:

Այս մասին Tert.am –ին հայտնեցին «Արմավիայից»՝ հավելելով, որ Հալեպ թռած Boing ինքնաթիռն արդեն Երևանում է՝ Սիրիայից ՀՀ մայրաքաղաք հասցնելով նոր ուղևորների:

Ինչպես հաղորդել էինք Հանքավանի ճամբարում մնացած երեխանբերի ծնողները պահանջել էին օր առաջ տուն հասցնել իրենց երեխաներին:


Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 10-ից «Արմավիան» կվերականգնի նաև մի քանի օր առաջ ժամանակավորապես դադարեցված Երևան-Հալեպ չվերթները:


Ի պատասխան հարցի, թե հիմա ունե՞ն անվտանգության երաշխիքներ, ընկերության մամուլի քարտուղարը նկատել էր, որ հիմա չկա ահաբեկչություն իրականացնելու մասին հայտարարություն, իսկ «անվտանգություն միշտ էլ եղել է»: