Բիլ Գեյթսը հավակնում է չինական խաղաղության մրցանակին
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, դիվանագիտության վետերան Քոֆի Անանը և Թաիլանդի վարչապետ Շինաուատրան հավակնում են Կոնֆուցիոսի Խաղաղության մրցանակին՝ Նոբելյան «Խաղաղության մրցանակի» չինական տարբերակին, հայտնում է Courier Mail-ը:
Անցած տարի նույն մրցանակը շնորհվել էր Վլադիմիր Պուտինին՝ իր երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու և Չեչնիայում հակակառավարական ուժերին ճնշելու համար:
Այս մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2010-ին: Առաջին մրցանակակիրը դարձել է բանտարկված չին այլախոհ Լիո Սիաոբոն:










