Խելահեղ արաբական դրիֆթ. Մեքենան պտտվում է ակտիվ մասնակցություն ցուցաբերաղ դիտորդների ամբոխի մեջ (տեսանյութ)
Արաբական երկրներում «Հագվալա» կոչվող էքստրեմալ զվարճանքը, որը պարզապես ամբոխի մեջ դրիֆթ է, արագ տարածվում և բազմաթիվ դիտումներ է կորզում Youtube-ում, հաղորդում է Carscoop-ը:
Սաուդյան Արաբիայում «Հագվալա» են անվանում սովորական ճանապարհներին տեղի ունեցող դրիֆտի «միցույթները», սակայն հերթական տեսանյությում խելահեղության աստիճանը պարզապես անխելքութան է հասնում: Երկնագույն պիկապի վարորդը անմիջապես ամբոխի վրա ուղղորդելով մեքենան՝ «պիրուետներ» է անում, իսկ մարդիկ միայն վերջին վայրկյանին են հասցնում մեքենայից խուսափել:
Ինչպես նշում է Carscoop-ը, միակ հոգեպես առողջ մարդը կարծես հոլովակը նկարահանող օպերատորն է, ով տեղի ունեցողը անվտանգ վայրից է նկարում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում հաճախակի են «Հագվալա»-ից խուսափել չհասցրածները` հաճախ նաև մահվան ելքով: Երկրում վերջերս դատարանը մահապատժի դատավճիռ կայացրեց մի դրիֆթերի նկատմամբ, ում «Հագվալա»-ից մարդ էր զոհվել:










