Ֆուտբոլի աստղը սպանել է ընկերուհուն և նրանով «կերակրել» իր շներին

23:37 • 09.09.12

Բրազիլացի ֆուտբոլի աստղ Բրունո Ֆերնանդես դե Սուզայի գործով դատավարություն է սկսվել: Նա մեղադրվում է իր մոդել ընկերուհուն սպանելու և նրա մարմնով իր ռոթվեյլերներին կերակրելու համար, հայտնում է Daily Mail-ը:

 

27-ամյա ֆուտբոլիստի զոհը մոդել 25-ամյա Էլիզա Սամուդիոն է, որը նաև նրա արտամուսնական երեխայի մայրն է:

 

 

Ուշագրավ է, որ ֆուտբոլիստն արդեն 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել մոդելին առևանգելու և նրա նկատմամբ ոտնձգություն թույլ տալու համար: Իսկ առաջիկայում կդատվի նաև նրա սպանության համար:

 

Ենթադրվում է , որ բրազիլացի դարպասապահը առևանգումն ու սպանությունն իրականացրել է 8 այլ անձանց հետ, այդ թվում՝ իր կնոջ: Սարսափելի հանցագործությունը տեղի է ունեցել 2010-ի ամռանը: