18-ամյա երիտասարդը ինքնահրկիզվել է՝ հիշեցնելով Ղազայի փախստականների խնդիրների մասին
Ղազայում 18-ամյա երիտասրդը հրկիզել է ինքն իրեն՝ ուշադրություն հրավիրելով Ղազայի փախստականների ճամբարի խնդիրների վրա, հայտնում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ղազայի գոտու փախստականների Ալ-Շատի ճամբարում, որտեղ 90 000 պաղեստինցիներ են բնակվում աղետալի պայմաններում: 18-ամյա Աբու Նադերը նախ զանգել է մորը, ներողություն խնդրել նախապես, ապա ինքն իր վրա բենզին է լցրել ու հրկիզել:
Մոտակայքում գտնվող մարդիկ փորձել են ջրով և սավաններով հանգցնել կրակը, սակայն ապարդյուն: Լրացուցիչ հայտնվում է, որ երիտասարդը «Ռեալ Մադրիդի» երկրպագու էր և երազում էր մոտոցիկլետ գնել:










