«Ազատ Վրաստանի» առաջնորդը հնարավոր է համարում մինչև տարեվերջ վրացական գինիները ՌԴ շուկա վերադարձնելը

23:48 • 09.09.12

Վրացական ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան իր կուսակցության արժանիքն է համարում այն, որ վրացական ոչ ալկահոլային արտադրանքը 6-ամյա էմբարգոյից հետո այս տարի սկսել է նորից ներկրվել Ռուսաստան, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Ոչ ոք չէր սատարում մեզ, երբ 2 տարի առաջ մենք սկսեցինք այդ պրոցեսը: Այդ ժամանակ մեզ վրա ծիծաղում և զանազան պիտակներ էին կպցնում, սակայն այսօր արդեն 2 վրացական ընկերություններ իրենց արտադրանքն են ներկրում ՌԴ շուկա», - ասել է Կուկավան:

 

Նրա խոսքով, շատ կարևոր է ռուսական շուկա վերադարձնել նաև վրացական մնացած արտադրանքը` գինին, կոնյակը, հանքային ջրերը, թեյը, ցիտրուսները:


«Այդ ամենը ռեալ է ՌԴ շուկա վերադարձները արդեն մինչև տարեվերջ, եթե հասարակությունը աջակցի «Ազատ Վրաստանին» առաջիկա խորհրդարանական ընտրություններին», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը: