Մոսկվայում փոստատարի մոտ եղած 0.5 մլն ռուբլին գողացել են՝ գործի դնելով… մուրճը
Մոսկվայում մուրճով զինված մարդը հարձակում է իրականացրել. նրա թիրախը տեղի փոստատարն է եղել, որից նա 554 հազար ռուբլի գումար է հափշտակել, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ-ի հայտարարությանը:
«Ռուսաստանի փոստի» աշխատակցուհին նախօրեին ոստիկանությունում հայտարարություն էր տվել այն մասին, որ շենքերից մեկի մուտքում անծանոթ տղամարդը մուրճով հարվածել է իրեն, հափշտակել գումարով պայուսակը և բջջային հեռախոսը:
Փոստատար կինը հոսպիտալացվել է:










