Պրահայում կանգնեցվել Lego խորանարդիկներից աշխարհում ամենաբարձր աշտարակը (տեսանյութ)

20:17 • 09.09.12

Աշխարհում ամենաբարձր աշտարակը պատրաստված մոտ կես միլիոն Lego-ի խորհանարդիկներից հայտնվել է Պրահայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Գունագեղ աշտարակը, որը 32,5 մետր բարձրաություն ունի «աճել» է քաղաքի Պանկրաց թաղամասում: Lego-երկնաքերի կառուցումը սկսվել էր դեռ հինգշաբթի: Lego-ի վերջին խորանարդիկը աշտարակի գագաթին տեղադրել է Օլիմպիական չեմպիոնուհի չեխ Միրոսլավա Կանապկովան, ով Լոնդոն 2012 Խաղերի ժամանակ ակադեմիական թիավարման ոսկե մեդալակիր էր դարձել:


Աշտարակի կառուցման ընթացքին հետևել են հարյուրավոր պրահացիներ, այդ թվում և երեխաներ, որոնց համար հատուկ զվարճանքի ծրագիր էր կազմակերպված այդ օրերի ընթացքում:


Պրահայի Lego աշտարակը 30 սանտիմետրով ավելի բարձր է, քան Մեծ Բրիտանիայում խորհանարդիկներից կառուցված նախորդ ռեկորդակիր աշտարակը: