Գերմանիայում քրդերի մշակութային փառատոնի ժամանակ 80 իրավապահ է վիրավորվել

15:48 • 09.09.12

Գերմանիայում անցկացվող քրդական փառատոնի ժամանակ 8 տասնյակ իրավապահներ են վիրավորվել, քան 30-ից ավելի ձերբակալվածներ, հայտնում է Deutsche Welle-ն:

 

Ըստ աղբյուրի՝ քրդերի մշակութային փառատոնը Գերմանիայի հարավ-արևմտյան Մանհայմ քաղաքում վերածվել է անկարգությունների: Բախումների հետևանքով տուժել է ավելի քան 80 իրավապահ: Նրանց վրա հարձակվել են քարերով, ջրի շշերով և այլ առարկաներով: Վնասվել է նաև 13 ավտոմեքենա:

 

Բախումները սկսվել են այն ժամանակ, երբ քուրդ երիտասարդը փորձել է միջոցառումների անցկացման շրջան մտնել «արգելված դրոշով»:

 

Բախումները տևել են 2 ժամ: Փառատոնին 40 000 մարդ է մասնակցել: