Երկրպագուները Բուլղարիա – Հայաստան խաղը կարող են դիտել Հրազդան ստադիոնում
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles խումբը բոլոր երկրպագուներին հրավիրում է Հրազդան մարզադաշտ` մեծ լուսատախտակին միասին դիտելու Աշխարհի 2014 թվականի նախընտրական փուլի Սոֆիայում կայանալիք Բուլղարիայի հետ կայանալիք հանդիպումը:
Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնել է Red Eagles երկրպագուների խմբի հիմնադիր Դերենիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Բուլղարիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին Երևանի ժամանակով 22.45-ին` Սոֆիայում:










