«Դոմենային սկանդալ» Ռուսաստանում. Russia.ru-ն տանում է barackobama.com
Russia.ru լրատվական կայքն իր օգտատերերին «ուղարկում է» ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական կայք:
Ենթադրվում է, որ կայքը ենթարկվել է հաքերական հարձակման:
Russia.ru-ն մեդիապրոդյուսեր Կոնստանտին Ռիկովի նախագծերից է: Ռիկովին են պատկանում նաև dni.ru-ն և vz.ru-ն: Նա հայտնի է նաև որպես Պուտին ակտիվ կողմնակից: Նա, մասնավորապես, հայտնի է իր «Փառք Ռուսաստանին» կարգախոսով արշավով:
Սակայն այժմ Russia.ru-ում Օբամայի կարգախոսն է. «Մենք երես չենք թեքում, ոչ ոքի չենք թողնում, մեկս մյուսին ձեռք ենք մեկնում, վեր բարձրանում»:










