Սաակաշվիլի. «Ռուսաստանը վրացական կուսակցություններից մեկին 2 մլրդ դոլար է տրամադրել»
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերից մեկի ֆինանսավորմանը 2 մլրդ ԱՄՆ դոլար է ուղղել, հաղորդում է «Грузия Online» գործակալությունը:
«Նման կերպ Մոսկվան փորձում էր անկարգություններ հրահրել Վրաստանում, սակայն դրանք պարզապես կանխվեցին», - գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Սաակաշվիլին:
«Հաշվարկը շար պարզ էր. Ընտրությունների ժամանակ անորոշություն է, պետք է շատ օտարերկրյա ԶԼՄ-ներ կաշառել, բազմաթիվ ասեկոսեներ տարածել, ընտրություններից հետո քաոս տարածել, վրացական ժողովուրդը որպես բաժանված ներկայացնել, և ապա այն իրավիճակում, երբ Ռուսաստանը զորավարժությունները մոտեցրել է մեր սահմաններին անմիջապես ընտրությունների օրերին, տալ նրանց պատճառ և հնարավորություն ներքին անկարգությունները և բաժանումը ռուսական ծրագրերի իրականացման համար ծառայեցնել», - նշել է Վրաստանի նախագահը:
«Այսօր վրացի ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է, և այդ պատճառով, թշնամական ծրագրերը խափանված են», - հայտարարել է Սաակաշվիլին:










