Նիկարագուայում հրաբուխ է «արթնացել», որը սպառնում է 20 հազար մարդու
Նիկարագուայում «արթնացել է » Սան Կրիստոբալ հրաբուխը, որը մոխիր ու գազեր է արտանետում: Այդ երկրի իշխանությունները տարհանել են մոտ 3 000 մարդու, հայտնում է BBC-ն:
Հրաբուխը ընդհանուր առմամբ մոտ 20 000 մարդու է սպառնում՝ երկիր հյուսիս-արևմուտքում: Այնտեղ՝ Չինանդեգա և Լեոն շրջաններ են ուղարկվել զինվորականներ՝ տեղացիների տարհանումը կազմակերպելու համար:
Սան-Կրիստոբալը սկսել էր ժայթքել շաբաթ օրն առավոտյան, որին 3 ուժեղ պայթյուն է նախորդել:
Հրաբխից 4 կմ-անոց ծխի և մոխրի ամպ է բարձրանում: 1745 մ բարձրությամբ լեռը երկրի ամենաբարձր կետն է և խաղաղօվկիանոսյան ափի ամենաակտիվ հրաբուխներից մեկը:










