«Ալ Կաիդայի» հետ կապված Հորդանանի ծայրահեղականները ցանկանում են Սիրիայում «մահաբեր հարձակումմներ» իրականացնել
«Ալ Կաիդայի» հետ կապված հորդանանյան գրոհային ծայրահեղականների խմբավորման ղեկավարը հայտարարել է Սիրիայում «մահաբեր հարձակումներ» անցկացնելու մտադրության մասին նախագահ Բաշար Ասադի վարչակարգը տապալելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Գրոհային ծայրահեղականների խմբավորման ղեկավար Մոհամմեդ ալ-Շալաբիի հայտարարությունը արվել է իր կողմնակիցների կողմից կիրակի օրը Ամմանում Հորդանանի վարչապետի նստավայրի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ:
Նրա խոսքով, հարևան Սիրիայում նախատեսվող հարձակումները պայմանավորված են այն «հանցագործություններով», որը իրականացրել են Ասադի շրջապատի իշխող ալաուիները Սիրիայի բնակչության մեծամասնության` սունի մուսուլմանների նկատմամբ:










