Օքսիդացող կնիքները՝ Վանաձորում
Վանաձորի թիվ 30/52, 30/38, 30/42, 30/46, 30/7, 30/11, 30/23, 30/56 ընտրատեղամասերում ընտրողների անձնագրում դրվող կնիքը չի պահպանվում՝մոտ 1 ժամ անց ցնդում է: Այս մասին տեղեկանում ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքից:
Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 31 ներկայացուցիչների սեպտեմբերի 9 –ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անցկացնում են դիտորդական առաքելություն:
«Այսինքն, արդեն իսկ կարող ենք ենթադրել, որ մեծ է բազմակի ընտրության ռիսկնը և վտանգված է ընտրության թափանցիկություն»,-նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:










