Երևանում դիմավորում են շախմատի հայ չեմպիոններին (ֆոտոշարք)

22:40 • 10.09.12

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր երեկոյան մեծ խանդավառությամբ դիմավորեցին Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի հաղթողներին, որոնց դիմավորելու էր եկել անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ավելի ուշ չեմպիոններն ուղևորվեցին Ազատության հրապարակ, որտեղ էլ շարունակվեց տոնախմբությունը։