Մոսկովյան դատարանը վճռեց՝ Սոբչակին չի վերադարձվի առգրավված 1,5 եվրո գումարը

18:00 • 10.09.12

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի փաստաբանի հայցը Բասմանի դատարանի կայացրած վճռի բողոքարկման վերաբերյալ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Բասմանի դատարանը մերժել էր վերադարձնել Բոլոտնայա հրապարակում մայիսին անցկացված անկարգությունների գործի շրջանակում Սոբչակի տանն անցկացված խուզարկության ժամանակ առգրավված 1,5 մլն եվրո գումարը:


Այսպիսով՝ Սոբչակին հետ չի վերադարձվի առգրավված գումարը: Դատարանը գտնում է, որ տվյալ հարցը գտնվում է ոչ թե դատարանի, այլ քննիչի իրավասության ներքո:

 

 

Նրա փաստաբան Հենրի Ռեզնիկը դատական նիստում հայտարարել է, որ առգրավված գումարի իրավական կարգավիճակը մինչ այսօր որոշված չէ՝ դրանք կցված չեն գործին, ընդունված չեն որպես իրեղեն ապացույց, դրանց վրա կալանք դրված չէ:

Նա հիշեցրել է, որ Սոբչակը գործի շրջանակում ոչ կասկածյալ է, ոչ մեղադրյալ, նա անկարգությունների օրերին նույնիսկ Ռուսաստանում չի եղել:

 

Հունիսի 11-ին ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Ուդալցովի, Իլյա Յաշինի, Քսենիա Սոբչակի և այլ ակտիվիստների տներում խուզարկություններ են անցկացվել, որի ժամանակ Սոբչակի տանը հայտնաբերվել է ծրարի մեջ դրված 1,5 մլն եվրո գումար: Քննիչների վարկածով՝ այդ գումարը նախատեսված էր ընդդիմության ֆինանսավորման համար: