Գիտնականները պարզել են երջանկության համար անհրաժեշտ «ընկերների» թիվը սոցկայքերում
Իսպանացի հոգեբանները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ մարդը որքան ավելի շատ «ընկերներ» ունի սոցկայքերում, այդքան ավելի դժբախտ է, գրում է vz.ru-ն:
Ուսումնասիրությունները վկայում են, որ «ֆրենդ»-երի մեծ թիվը խոսում է տվյալ օգտատիրոջ` իր կյանքից դժգոհ լինելու և իրեն դժբախտ զգալու մասին:
Կարդալով իր ընկերների դրական գրառումները՝ տվյան անձը սկսում է մտորել այն մասին, որ իր կյանքը պակաս «գունավոր» է, քան «ֆրենդերինը»: Այս ամենն էլ հանգեցնում է նրան, որ մարդն իրեն մյուսներից պակաս երջանիկ է սկսում զգալ:
Ուստի՝ հոգեբանները կոչ են անում սոցցանցերի օգտատերերին առցանց ընկերների ցանկից հեռացնել «ավելորդ» մարդկանց: Նրանց կարծիքով՝ «ընկերներին» պետք է ջնջել, եթե դրանց ընդհանուր թիվը գերազանցում է 354-ը: Հենց 354-ն է, ըստ հոգեբանների, երջանկության համար անհրաժեշտ «ֆրենդ»-երի թիվը:
Ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները նաև պարզել են, որ սոցկայքերում օգտատերերի «ընկերների» թիվը պայմանավորված է ուղեղի որոշակի հատվածներում գորշ հեղուկի խտությամբ:










