Google-ի Project Glass ակնոցները «մասնակցել» են Նյու Յորքի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)

15:14 • 10.09.12

Google-ի` տեսախցիկով և թափանցիկ էկրանով «զինված» Project Glass ակնոցները դեռևս հնարավոր չէ ո՛չ պատվիրել, ո՛չ էլ գնել խանութից, սակայն ընկերությունն աշխատում է ամեն կերպ վառ պահել հետաքրքրությունն իր հավակնոտ գյուտի նկատմամբ, գրում է computerra.ru-ն:

 

Շնորհիվ դիզայներ Դիանա ֆոն Ֆյուրսենբերգի (DVF)` ակնոցները հայտնվել են բարձր նորաձևության աշխարհում, մասնավորպես՝ Նյու Յորքում ընթացող նորաձևության շաբաթվա ցուցադրություններում:

 

Ցուցադրության ընթացքում DVF-ի մանեկենուհիները մշտապես կրել են Google-ի ակնոցները` միաժամանակ նկարահանելով թե՛ կուլիսները, թե՛ բեմը: Ստացված տեսանյութը կհրապարակվի սեպտեմբերի 13-ին:

 

Ըստ ամենայնի՝ ընկերությունն այս կերպ փորձում է ապացուցել, որ Project Glass նորույթն իր տեխնոլոգիական առավալությունների հետ մեկտեղ նաև նորաձև է:

 

Այս ակնոցի նախնական գինը 1 500 դոլար է, իսկ շուկայում այն կհայտնվի 2014 թ.-ից ոչ շուտ:
 

Google-ի Project Glass ակնոցները «մասնակցել» են Նյու Յորքի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)