Կուբայում միլիոնավոր մարդիկ գիշերն առանց էլեկտրաէներգիայի են անցկացրել
Կուբայի արևմուտքում էլեկտրամատակարարումը խափանվել է, ինչի հետևանքով միլիոնավոր մարդիկ մայրաքաղաքում և հանգստավայրերում հայտնվել են խավարի մեջ, հայտնում է Associated Press-ը:
Զանգվածային խափանումը տեղի է ունեցել կիրակի օրը գիշերը՝ ներառելով մայրաքաղաք Հավանան և Վարադերո քաղաք-հանգստավայրը: Էլեկտրամատակարարման խափանումներ են եղել նաև երկրի արևելքում, բայց միայն կարճ ժամանակով:
Կարիբյան տոթ գիշերով մարդիկ հիմնականում անհանգստացել են իրենց սննդի համար՝ սառնարաններից տեղափոխելով սառցախցիկներ:
Պաշտոնյաները և լրատվամիջոցները զերծ են մնացել բացատրություններից: Միայն պետական ռադիոն հայտնել է, որ էլեկտրամատակարարումը աստիճանաբար վերականգնվում է:
Հավանայի միջազգային օդանավակայանը հայտնել է, որ էլեկտրականություն ունի և շարունակում է աշխատանքը:
Զանգվածային անջատումները սովորական երևույթ էին 1990-ակաների Կուբայում, երբ երկիրը էներգետիկ ճգնաժամ էր ապրում:










