Հունգարիայի նախկին վարչապետը հացադուլ է սկսել

10:16 • 10.09.12

Հունգարիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության նախագահ Ֆերենց Դյուրչանը խորհրդարանի շենքի մոտ վրան է տեղադրել և հացադուլ սկսել՝ ի նշան երկրի ընտրական համակարգում իրականացվող բարեփոխումների դեմ բողոքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

 

Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, նախկին վարչապետը դեմ է բոլոր ընտրողների համար նախնական գրանցման գործընթացի ներդրման մասին օրինագծին, որը, ըստ Դյուրչանի, շատ քաղաքացիների կզրկի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

 


«Անընդունելի է, որ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքացիներին հնարավորություն չտրվի դա անել»,- ասել է Դյուրչանը հունգարական հեռուստաալիքներից մեկից տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ նման հնարավորությունից կարող են զրկվել «հարյուր հազարավոր, նույնիսկ՝ միլիոնավոր ընտրողներ»:

 

Հունգարական կառավարության կողմից ներկայացված օրինագծի հակառակորդները կարծում են, որ այն ուղղված է 2014թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թվի արհեստական նվազմանը՝ միևնույն ժամանակ մեծացնելով իշխող «Ֆիդես» կուսակցության հաղթանակի շանսերը:

 

«Յոթ օր հանուն ազատ ընտրությունների» հացադուլ- ակցիային ընդդիմադիր կուսակցության նախագահին կընկերակցեն նրա 3 կուսակիցները: