Չորեքշաբթի կներկայացվի iPhone 5-ը. սպասվում է վաճառքի նոր ռեկորդ

13:31 • 10.09.12

Սեպտեմբերի 12-ին սպասվում է Apple-ի նոր iPhone-ի շնորհանդեսը, հայտնում է Reuters-ը:

 

Սպասվում է, որխոստացված մեծ հպման էկրանով iPhone 5-ը Apple ընկերությանը նորից աշխարհի ուշադրության «թիրախ» կդարձնի:

 

Apple-ը շարունակում է խիստ լռություն պահպանել իր սպասված առաջարկի տեխնիկական հատկանիշների վերաբերյալ, սակայն տարածված լուրերի համաձայն՝ iPhone-ն ավելի մեծ էկրան է ունենալու և վաճառքի է հանվելու մինչև սեպտեմբերի վերջ:

 

Ըստ փորձագետների՝ նոր iPhone-ը հսկայական վաճառք է ունենալու: Սպասվում է անգամ, որ iPhone 5-ը վաճառքի ռեկորդ կսահմանի՝ 10 մլն նմուշ՝ միայն վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում: Հաջորդիվ iPhone-ը «կգերիշխի» մինչև հաջորդ տարի, այնքան ժամանակ,  մինչև «ֆանատների պահանջարկը» նորից զգացնել տա իրեն:

 

637.5 մլրդ ԱՄՆ դոլար գնահատված Apple-ը համարվում է աշխարհի ամենաթանկ ընկերությունը:
 

Չորեքշաբթի կներկայացվի iPhone 5-ը. սպասվում է վաճառքի նոր ռեկորդ