Իտալիայում ծխախոտի մնացորդն ու մաստակը հատակին նետելու համար 500 եվրոյի չափով տուգանք կսահմանվի

13:46 • 10.09.12

Շուտով Իտալիայի փողոցներում ծխախոտի մնացորդ կամ մաստակ նետելը չափազանց թանկ «կնստի», քանի որ խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովը մտադիր է նոր օրինագիծ ներկայացնել, որով նման օրինախախտումների համար 500 եվրոյի չափով տուգանք է նախատեսվում:

 

Ինչպես նշում է Euromag-ը, Իտալիայում վայր նետված ծխախոտի մնացորդներն էապես վնասում են շրջակա միջավայրը` իրենց բաղադրության մեջ առկա թունավոր քիմիական նյութերի պատճառով:

 

Համաձայն Տեխնոլոգիաների, էներգետիկայի և տնտեսական զարգացման հետազոտությունների իտալական գործակալության տվյալների`ամեն տարի վայր նետված ծխախոտի մնացորդների պատճառով 324 տոննա նիկոտին, 1800 տոննա բենզոլ և 21.6 տոննա թունավոր գազեր են արտանետվում մթնոլորտ:


Ուստի՝ մասնագետները գտնում են, որ նշված օրինագծի ընդունումն ուղղակի անհրաժեշտություն է:

 

Ի դեպ, օրեր առաջ Բրյուսելի իշխանությունները 1000 եվրոյի չափով տուգանք են սահմանել մեքենա վարելու ընթացքում հեռախոսով խոսելու համար: