Ճապոնիան նվազեցնում է տնտեսական աճի կանխատեսումը
Ճապոնիան հայտարարել է, որ երկրորդ եռամսյակում երկրի տնտեսական աճը նվազել է, այս մասին հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։
Ճապոնիայի կառավարության հրապարակած տվյալներով՝ ապրիլ–հուլիս ամիսներին տնտեսական տարեկան միջին աճը կազմել է 0.7%, ինչը երկու անգամ պակաս է բազային ցուցանիշից։
Իսկ նախորդ եռամսյակի համեմատ Ճապոնիայի տնտեսությունն աճել է ընդամենը 0.2%-ով, ինչը կանխատեսվածից պակաս է 0.1%–ով։










