Խակասիայում տղամարդը սպանել է իր ընտանիքի 5 անդամներին ու ինքնասպան եղել
Խակասիայի Պոդսինեե գյուղում այսօր առավոտյան ողբերգություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, գյուղի 43-ամյա բնակիչը որսորդական հրացանով նախ սպանել է 38-ամյա կնոջը, այնուհետ 4 և 9 տարեկան երեխաներին և աներոջն ու զոքանչին: Վերջինս մահացել է ժամեր անց՝ հիվանդանոցում:
Սպանությունից հետո, տղամարդը ցանկապատից հարևանին է նետել մոտ 5.000 դոլար ու 40.000 ռուբլի և երկտող, որտեղ խնդրում է նրան այդ գումարով հուղարկավորել բոլորին: Այնուհետ մտել տուն՝ երեխաների սենյակ, ու ինքնասպան եղել:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ- քննչական խումբը, պարզվում են հանցագործության դրդապատճառները:
Հարուցվել է քրեական գործ:










