Թուրքիայում քրդերի հետ բախումների հետևանքով 2 թուրք զինծառայող սպանվել, 7-ը վիրավորվել են

23:00 • 10.09.12

Թուրքիայի Հակկարի նահանգի Սեմդինլի քաղաքում Քրդական աշխատավորական կուսակցության հետ բախումների ընթացքում սպանվել է թուրքական բանակի 2 զինծառայող: Ես 7 զինծառայող ծանր վիրավորվել է, հաղորդում է Anadolu գործակալությունը:

 

Հակկարիի նահանգապետի աշխատակազմից հաղորդել են, որ թուրքական բանակի և քուրդ ապստամբների միջև բախումները սկիզբ են առել հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, որոնք անցկացվում են Սեմդինլի քաղաքից ոչ հեռու գտնվող Օրթակալար գյուղի տարածքում:

 

Թուրքական բանակը քրդերի դեմ կիրառում է ծանր զրահատեխնիկա, մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Գործողությանը մասնակցում է ավելի քան 2000 զինծառայող: