Լիտվայի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի ղեկավարության քայլը

23:43 • 10.09.12

Լիտվայի խորհրդարանի պատգամավորական խումբը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման կապակցությամբ, հաղորդում է լիտվական delfi.it պարբերականը:


Պատգամավորների կարծիքով, ներումը Սաֆարովին, ով կացնով սպանել է հայ սպային, «կարող է հանգեցնել նմանատիպ այլ հանցագործությունների, հակասում է միջազգային իրավունքի նորմերին և կարող է տապալել Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի ռեժիմը»:


Հայտարարությունը ստորագրել են Լիբերալների շարժման ներկայացուցիչները, պահպանողականներ Կյաստուտիս Մասլյուլիսը և Պյատրաս Լուոմանիսը, «Աշխատավորական» կուսակցության ներկայացուցիչ Դանգուտե Միկուտենեն:


Հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2006թ. սպանելու համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված և 2012թ. օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին ինչպես ազգային հերոսի: Հենց Բաքվի օդանավակայանում ադրբեջանցի պաշտոնյաները Սաֆարովին նոր անձնագիր շնորհեցին: Նա նաև ստացավ մայորի կոչում և շքեղ բնակարան: