Ճապոնացի նախարարն ինքնասպանությունից առաջ երկտող է թողել

18:56 • 10.09.12

Տոկիոյի ոստիկանությունն այսօր ինքնասպան եղած Ճապոնիայի ֆինանսների և համատեղության կարգով՝ փոստային ծառայության բարեփոխումների նախարար Տադահիրո Մացուսիտայի տանը երկտող է հայտնաբերել, հայտնում է Life News-ը:

 

Երկտողի բովանդակությունը չի հրապարակվում, սակայն ոստիկանությունից հայտնել են, որ այն 73-ամյա քաղաքական գործչի ինքնասպանության պատճառների բացահայտման հիմք կհանդիսանա:

 


Մացուսիտան Ազգային նոր կուսակցության անդամ էր և զբաղեցնում էր միանգամից մի քանի նախարարական պաշտոն: Նա Ազգային նոր կուսակցության անդամ էր և զբաղեցնում էր միանգամից մի քանի նախարարական պաշտոն: Նա ղեկավարում էր սոցիալական ապահովագրության և հարկերի գանձման, տիեզերքի ուսումնասիրման, ինչպես նաև գիտատեխնիկական քաղաքականության նախարարությունները: