ՆԱՏՕ-ն մտադիր չէ որևէ դեր խաղալ սիրիական հակամարտությունում
ՆԱՏՕ-ն մտադիր չէ որևիցե դեր խաղալ սիրիական հակամարտությունում, այս մասին այսօր հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, պատասխանելով լրագրողների «Սիրիայում մարդասիրական ինտերվենցիային» ՆԱՏՕ–ի մասնակցելու վերաբերյալ հարցին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Միևնույն ժամանակ, Ռասմուսենը նշել է, որ երկրում անընդունելի իրավիճակ է ստեղծվել և, որ «Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հարգի սեփական ժողովրդի օրինական պահանջները»:










