Օբամային ուղեկցող ոստիկանը զոհվել է ավտովթարի հետևանքով
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ուղեկցող մոտոցիկլավար ոստիկաններից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել, հայտնում է Courier Mail-ը՝ Սպիտակ տան պաշտոնական հայտարարության հիման վրա:
Ըստ հայտարարության՝ Օբամայի ավտոշարասյան առջևից ընթացող անվտանգության աշխատակցին հարվածել է մի մեքենա: Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգում:
Օբաման նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ շրջում է երկրով, սակայն ԱՄՆ-ում մեծ արագությամբ ընթացող ավտոշարասյան համար ճանապարհներն այլ փոխադրամիջոցների համար չեն փակվում:
Ավելի վաղ ՃՏՊ էր գրանցվել նաև Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ավտոշարասյան դեպքում:










