Պլացեբոյի էֆեկտիվությունը միայն հոգեբանական չէ, այլ էվոլյուցիայի մեխանիզմ է

01:27 • 10.09.12

Պլացեբոյի էֆեկտը (առանց բուժող պարունակության դատարկ դեղահաբ) իր բացատրությունն է ստացել, և այն թաքնված է էվոլուցիոն մեխանիզմներում, նման եզրահանգման են եկել Բրիտանական համալսարանի գիտնականները՝ կենսաբան Պիտեր Տրիմմերի ղեկավարությամբ: Նրա խոսքով, իմունային համակարգը անջատիչ ունի, որը կառավարվում է գիտակցությամբ: Հետազոտությունը հրապարակված է New Scientist ամսագրում:


Հատկանշական է, որ պլացեբոյի էֆեկտը առկա է նաև շատ կենդանիների մոտ: Օրինակ, սիբիրյան համստերների իմունիտետը գրեթե չի պայքարում վարակի դեմ, եթե նրանք ապրում են ձմեռվա լուսավորությունը հիշեցնող պայմաններում: Սակայն, փոխելով լուսավորության ռեժիմը, կարելի է նկատել իմունային ակտիվության ուժեղ բարձրացում:


Նույն կերպ է աշխատում նաև պլացեբոյի էֆեկտը: Մարդը մտածում է, որ իրեն բուժում են, և օրգանիզմը սկսում է պայքարել: Հաճախ երկու անգամ ավելի ակտիվ, քան երբ բուժում բացարձակապես չկա:


Օրգանիզմը շատ խնայող է: Մշտապես ակտիվ վիճակում գտնվող իմունիտետ ունենալը խիստ ծախսատար է: Այդ պատճառով, եթե վարակը մահացու չէ, ապա օրգանիզմը սպասում է էներգածախսատարության տեսակետից առավել հարմար պահի:


Սիբիրյան համստերների պարագայում երկար ցերեկով օրը ասոցացվում է ամռան հետ, երբ բավարար քանակի կերակուր կա: Նշանակում է, օրգանիզմը բավարար էներգիա կստանա, որ կարողանա առանց իրեն սպառելու` հիվանդությունը վերացնել:


Իսկ մարդը նույնկերպ ընկալում է պլացեբոն` դատարկ հաբը, մտածելով, որ բուժումը սկսված է: Արդյունքում իմունիտետը ինքնաբերաբար արագ ակտիվանում է, հիվանդությանը հաղթելու ամենահարմար պահը ընտրելով:

 

Պլացեբոյի էֆեկտիվությունը միայն հոգեբանական չէ, այլ էվոլյուցիայի մեխանիզմ է