Բաքվում ԱՄՆ դեսպան. «Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կամ Հայաստանը ցանկանում են պատերազմ սկսել»

20:13 • 10.09.12

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը այսօր հարցազրույց է տվել, որում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր պատկերացումները, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մշտապես լարված պահեր են լինում: Սակայն ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կամ Հայաստանը ցանկանում են պատերազմ սկսել», - հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպանը:


Միևնույն ժամանակ, դեսպանը նշել է, որ հակամարտության կողմերը պետք է խուսափեն «տարածաշրջանում լարվածությունը շիկացնելուց, անկանխատեսելի հետևանքներից, երբ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»: