Հաղթանակ կամրջի մոտ 25-ամյա երիտասարդի են վրաերթի ենթարկել

10:03 • 10.09.12

«Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19.40-ին, Հաղթանակ կամրջի հարևանությամբ գտնվող բենզակայանի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի։

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: